Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիությունը և ատամները. morevmankan.am
Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը: Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար:
Հղիի օրգանիզմում այդ միկրոէլեմենտի պակասը սովորական երևույթ է: Իսկ երբ դրա հետ համատեղ հղին տառապում է նաև տոքսիկոզով, ապա կալցիումի նորմալ մակարդակի մասին խոսք լինել չի կարող: Բացի այն, որ դրա ժամանակ կալցիում ստանալը սննդով գրեթե հնարավոր չէ, դեռ տոքսիկոզի հետևանքով էլ օրգանիզմից հեռանում է եղած կալցիումը: Եվ հղի կնոջ օրգանիզմն այն սկսում է փնտրել այլ տեղերում, և, առաջին հերթին, տուժում են ատամները:
Այդ ամենից զատ, հղիության ընթացքում օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները վատացնում են արյան շրջանառությունը, թուլացնում իմունիտետը: Հղիի մոտ թքի մեջ նվազում է կալցիումի և ֆոսֆորի մակարդակը, որի արդյունքում ատամների էմալը դառնում է խոցելի, իսկ դա նպաստում է կարիեսի զարգացմանը: Հղիության ժամանակ բարձրացած ախորժակն ավելացնում է ածխաջրերի օգտագործումը, ինչը նույնպես բարենպաստ պայմաններ է ստեղծում մանրէների զարգացման համար:
Ատամների վիճակը կախված է նաև նրանից, թե ինչ վիճակում են եղել նախքան հղիությունը: Հղիությունը բերանի խոռոչում շատ բացասական տեղաշարժերի կատալիզատոր է: Օրինակ, եթե հղիի մոտ նախքան այդ եղել է թեթև կարիես կամ պարոդոնտիտ, կամ ատամների որևէ այլ խնդիր, ապա հղիության ընթացքում դրանք առավել արտահայտված կդառնան:
Եթե կինը լավ չի հետևում բերանի խոռոչի հիգիենային, կանոնավոր չի մաքրում, դա ևս բերում է բերանի խոռոչի տարբեր հիվանդությունների, որոնք հղիանալուց հետո առավել արագ են զարգանում:
Շատ կարևոր է, որ.
- նախքան հղիանալը կինը զբաղվի ատամների առողջական վիճակով և լուծի բոլոր խնդիրները,
- հղիության ժամանակ (և ընդհանրապես) մշտապես հետևի բերանի խոռոչի հիգիենային,
- հղիության ժամանակ ընդունի վիտամիններ և կալցիում պարունակող պատրաստուկներ, ինչպես նաև կարգավորի սնունդը,
- խորհուրդ է տրվում ատամների բուժումն իրականացնել երկրորդ եռամսյակում, որն ամենաանվտանգ շրջանն է բուժման համար: Եթե խիստ ցուցում չկա, ցանկալի է ատամների բուժումը հետաձգել մինչև հղիության ավարտը
24.12.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
25.10.2024
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
25.09.2024
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
02.07.2024
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
27.06.2024
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
23.04.2024
03.04.2024
14.03.2024
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
13.03.2024
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
23.02.2024
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
14.02.2024
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
26.01.2024
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
26.01.2024
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
23.01.2024
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
22.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYQDnbts' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ